Rheinmetall-ի գործադիր տնօրեն Արմին Փափերգերն ակնկալում է ևս մեկ հատուկ հիմնադրամ Բունդեսվերի համար՝ ի հավելումն արդեն համաձայնեցված 100 միլիարդ եվրոյի փաթեթի: Այդ մասին գրում է BILD-ը
«Մեզ երկրորդ հատուկ հիմնադրամ է պետք։ Եթե դա տեղի չունենա, ապա Գերմանիան չի կարողանա կատարել, օրինակ, ՆԱՏՕ-ի պահանջները, կարծում է նա։ Գերմանիային առաջիկա 10-15 տարիների ընթացքում կպահանջվի մինչև 350 միլիարդ եվրո՝ պլանի համաձայն Բունդեսվերն ամրապնդելու համար»,- ասել է Փափերգերը։
Նրա խոսքով՝ դրանում մեծ ներդրում կարող է ունենալ Rheinmetall-ը։
Ընկերությունը ոչ միայն զինամթերքի խոշոր արտադրող է, այլև, հնարավոր է, Ուկրաինային մատակարարի ևս 30 Leopard տանկ:





























