Ավարտել է Virgin Galactic ընկերության առաջին զբոսաշրջային տիեզերական թռիչքը՝ տիեզերքի պատմության մեջ առաջին մայր-դուստր դուետով և առաջին օլիմպիականով:

Ընկերության առաջին տիեզերական ուղեւորներն են 80-ամյա բրիտանացի, 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի մասնակից Ջոն Գուդվինը և Անտիգուայից մայր ու դուստր Անա Մայերսը և Քեյշա Շահաֆը։

Սա իր տեսակի մեջ առաջին ուղևորությունն է, որին գնում են ոչ թե գիտնականները, այլ զբոսաշրջիկները, հայտնում է BBC-ն: