Ինձ լրջորեն անհանգստացնում են Ուկրաինայի ատոմակայանների հետ կապված հնարավոր խնդիրները։ Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նա մտավախություն է հայտնել, որ միջուկային վթար կարող է տեղի ունենալ՝ ենթադրելով, որ ատոմակայանում պայթյունի վտանգը շատ ավելի մեծ է, քան միջուկային զենքի կիրառման դեպքում։
Դուդան կարծում է, որ Ռուսաստանը չի դիմի միջուկային զենքի կիրառմանն Ուկրաինայում։
Նա դա բացատրել է նրանով, որ համապատասխան զինանոցը գտնվում է բազմաթիվ մարդկանց կոլեկտիվ հսկողության տակ, իսկ որոշումները կայացվում են մեկից ավելի անձանց կողմից։
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինան չի կարող վճռական հակահարձակում իրականացնել, դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն։





























