Ամերիկյան դոլարի փոխարժեքը 377 դրամի մակարդակին հասնելուց հետո կարծես թե առաջ շարժվել չի կարողանում: Այսօր` հոկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել այն պատճառով, որ բանկերը հրաժարվել են 377 դրամով դոլար գնել: Արդյունքում` կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի առքի փոխարժեքի անկում, թեեւ վաճառքի փոխարժեքները չեն փոխվում:

Այսպես` կանխիկ դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է առավելապես 375 դրամով, որոշ դեպքերում` 374 դրամով, ինչը 1 դրամով զիջում է երեկվա փոխարժեքներին: Սակայն վաճառքի գինը ըստ էության չի փոփոխվել` 1 դոլարն արժե 378 կամ 379 դրամ: