Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ նրա հարսնացուն՝ հեռուստավար Լորեն Սանչեսը, կստեղծեն անտառային հրդեհներից տուժած հավայան Մաուի կղզու օգնության ֆոնդ։ Նրանք ֆոնդին կնվիրաբերեն 100 մլն դոլար, տեղեկացրել է Սանչեսը սոցիալական ցանցում։
Ինչպես գրել է Forbes-ը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ նրա հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Մաուի ֆոնդ կստեղծեն համանուն հավայան կղզուն օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից։ Բեզոսը եւ Սանչեսը ֆոնդին կնվիրաբերեն 100 մլն դոլար, տեղեկացրել է Սանչեսը Instagram-ում (պատկանում է Meta ընկերությանը, որը Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն եւ արգելված է)։
Նա ավելացրել է, որ հրդեհի հետեւանքները Հավայան կղզում կոտրել են իր եւ իր ընտրյալի սիրտը։
Անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հավայան Մաուի կղզում ավելացել է՝ հասնելով 93 մարդու, տեղեկացրել են տեղի իշխանությունները։




























