Խորվաթիայում Ադրիատիկ ծովի մայրուղիներն ու օդանավակայանները գերծանրաբեռնված են։ Շվեյցարական Սեն Գոթարդ թունելում գնացքների երթեւեկությունն արգելափակված է, խցանումներ են կուտակվել դրա ավտոմոբիլային հատվածում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Խորվաթիան, որը զբոսաշրջիկների համար ամառային ամենահայտնի վայրերից մեկն է, երթևեկության խցանումների առումով ռեկորդներ է սահմանել:

Սպլիտ նավահանգստային քաղաքում անցած շաբաթավերջին գրանցվել է տրանսպորտային միջոցների ուղևորների առավելագույն թիվը՝ 90 հազար։

Մայրաքաղաք Զագրեբից Ադրիատիկ ափով տանող երկրի գլխավոր մայրուղու վրա խցանումները հասել են 7 կիլոմետրի։ Զադարի ծովափնյա օդանավակայանը ծանրաբեռնված է եղել։ 

Ալպերն անցնել ցանկացողները նույնպես պետք է համբերատար լինեին։ Շվեյցարիայում խցանումը լեգենդար Գոթարդի թունելի հյուսիսային մուտքի մոտ ձգվել է 8 կիլոմետր՝ սա դրա ամբողջ երկարության կեսն է:

Բեռնատար գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով թունելով մարդատար գնացքների շարժը փակ կլինի մինչև չորեքշաբթի։