Թունիսի Սֆաքս նահանգի ափերի մոտ միգրանտներով նավ է շրջվել, հինգ մարդ զոհվել է, 23-ը՝ փրկվել։ Այս մասին հայտնում է Mosaique FM ռադիոկայանը։
Հաղորդագրության համաձայն՝ Սիդի Մանսուր գյուղի ափերի մոտ 35 մարդ տեղափոխող փայտե նավ է խորտակվել։ Նավում գտնվող միգրանտների մեծ մասը Թունիսի քաղաքացիներ են, և նավի վրա կարող են լինել նաև մի քանի մարդ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներից։
Հուլիսի վերջին Թունիսի ներքին գործերի նախարար Քամալ ալ-Ֆաքին ասել էր, որ վերջին վեց ամսվա ընթացքում Թունիսի ափերի մոտ ծովից դուրս են բերվել 900 անօրինական միգրանտների դիեր, որոնք փորձել են նավով հասնել Եվրոպա։
Ամեն օր հարյուրավոր միգրանտներ ենթասահարյան Աֆրիկայից փորձում են նավով Թունիսից և Լիբիայից անցնել Իտալիա։ Նրանցից տասնյակները խեղդվում են։ Վերջին ամիսներին կտրուկ ավելացել են ծովում միգրանտների մահվան մասին հաղորդագրությունները:




























