Թերթը գրում է, որ Անժելա Սարգսյանի «տղամարդը» լրջագույն խնդիրների առջեւ է կանգնել հանցագործ աշխարհում: «Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչեւ 2011թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արեյանին հանդիպել են քրեական հեղինակություններ եւ բացատրություն պահանջել իր արարքի համար:

Հիշեցնենք, որ վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր եւ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները մի քանի վայրկյանով տեղադրել է ինտերնետում, որպեսզի անազատության մեջ գտնվող իր ընկերները, որոնց Անժելա Սարգսյանն իբր ասել է, թե Կարենը բռնաբարել է իրեն, հավատան, որ նման բան տեղի չի ունեցել, եւ իր ու Անժելա Սարգսյանի կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ:

Լինելով նախկինում «օրենքով գող» Շուրայի որդին՝ Կարեն Արեյանը մինչեւ վերջերս մտադիր է եղել ապրել «հանցագործ» կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք եւ խախտվել են այս միջադեպով: Կարեն Արեյանի խնդիրներն ավելի են շատացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով»,- գրում է «Ժամանակ»-ը: