Ամերիկյան սենատորները դեմ են քվեարկել երկրի նախագահ Բարաք Օբամայի` գործազրկության դեմ պայքարին ուղղված ծրագրին, որի արժեքը 447 մլրդ դոլար է, հաղորդում է Associated Press-ը:

Նախագահի նախաձեռնության օգտին պետք է քվեարկեր 100 սենատորներից 60-ը, սակայն 46 հանրապետականներ եւ երկու դեմոկրատներ դեմ են եղել նախագծին:

Սպիտակ Տունն առաջարկում է 2012 թվականին նվազեցնել հարկերը աշխատավարձից եւ փոքր բիզնեսից, ընդհանուր առմամբ, 240 մլրդ դոլարի չափով:

Աշխատավորների կողմից կենսաթոշակային համակարգին (Social Security) վճարվող գումարները պետք է նվազեցվեին մինչեւ 3,1 տոկոսով` 2012-ին: Սովորական տոկոսադրույքը կազմում է 6,2 տոկոս:

Աշխատատեղեր ստեղծելու նպատակով, նախատեսվում էր մեծացնել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների շինարարության, դպրոցների մոդեռնացման ծախսերը: Բացի այդ, գումարների մի մասն էլ պետք է ուղղվեր պետական սեկտորում աշխատատեղերի պահպանմանը: