«Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ իր առաջնորդ, Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին վերջին շրջանում սկսել են ամենատարբեր սպառնալիքներ ուղարկել, հաղորդում է «Իսրայելն այսօր»-ը։
«Քնեսեթի պատգամավոր Լիբերմանի հասցեին սպառնալիքների թիվը հատկապես վերջին շրջանում աճել է։ Իսրայելի ոստիկանություն արդեն երեք բողոք է ներկայացվել սպառնալիքների վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլնի, ասվում է, որ կուսակցության նախագահը գտնվում է «մշտական նշանառության տակ», եւ որ չէր խանգարի, որ նրան «այրեին»։




























