Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցին մեղադրել են Ռուսաստանի հետ կապերի գործով սուտ վկայություն տալու համար։

Առաջադրված մեղադրանքներով Կուրցին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, հաղորդում է BILD-ը:

Դրանք կապված են 2019 թվականի քաղաքական սկանդալի հետ, որը հայտնի է որպես «Իբիցա-գեյթ»։ Այդ ժամանակ Իբիցայից տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ավստրիացի ազդեցիկ քաղաքական գործիչները քաղաքական ինտրիգներ էին քննարկում մի աղջկա հետ, որը ներկայացել էր որպես ռուս օլիգարխի զարմուհի:

Կուրցը Ավստրիայի կանցլերն էր 2017-2019 եւ 2020-2021 թվականներին:

Կուրցը պնդել է, որ դրա հետ կապ չի ունեցել: