Օգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են խորդանոց եւ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 8 քմ) եւ մոտ 90 հակ անասնակեր:




























