Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ մեկուկես ժամ տեւած հանդիպումն արդյունավետ է անվանել։

«Այսօր առավոտյան մենք 90 րոպեանոց հանդիպում ունեցանք Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ Ջիդդայում»,-ասել է նա։

Աբդոլլահիանը խոսել է անկեղծ, օգտակար եւ արդյունավետ զրույցի մասին, որը հիմնված է բարիդրացիության քաղաքականության վրա: Մատնանշելով երկու երկրների ղեկավարների կամքը՝ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ընդգծվել են կայուն երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։  

«Մենք կիսում ենք տարածաշրջանում բոլորի համար անվտանգության եւ զարգացման դիրքորոշումը»,-նշել է նա։