Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է «IRNA»-ն։

Հնդկաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի եւ Հնդկաստանի միջեւ երկկողմ եւ երկարաժամկետ փոխգործակցությունից։

Ռայիսին հայտարարել է, որ Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանային ինտեգրացիան եւ զարգացնել տնտեսական հարաբերությունները, եւ այդ կապակցությամբ ձգտում է փոխգործակցել աշխարհի բոլոր երկրների, հատկապես Ասիայի երկրների հետ:

Իրանի նախագահը կարեւորել է Հնդկաստանի հետ փոխգործակցության զարգացումը, հատկապես տարանցիկ-էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում: