Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքով հայտնել է Դանիա ժամանելու մասին։
Ըստ նրա, այցի ընթացքում նա կհանդիպի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, թագավորական ընտանիքի, կուսակցությունների առաջնորդների, Ֆոլկետինգի (Դանիական խորհրդարան-խմբ.) անդամների և դանիական բիզնեսի ներկայացուցիչների հետ։
«Մենք զարգացնում ենք համագործակցությունը։ Մենք լրացուցիչ լավ նորություններ ենք պատրաստում ուկրաինացի զինվորների համար։ Մենք առաջ ենք շարժվում F-16-ի հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։




























