Մի քանի հազար մարդ կիրակի ցույց է անցկացրել Նիգերի մայրաքաղաք Նիամեյում՝ ի պաշտպանություն անցած ամսվա ռազմական հեղաշրջման, որի առաջնորդը նախազգուշացրել է արտաքին միջամտության դեմ՝ առաջարկելով իշխանության եռամյա փոխանցում, հաղորդում է AFP-ն:
Ցուցարարները ծածանել են «Դադարեցրեք ռազմական միջամտությունը» և «Ո՛չ պատժամիջոցներին» գրություններով ցուցապաստառներ՝ վկայակոչելով հուլիսի 26-ի հեղաշրջումից հետո Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական Միության (ECOWAS) կողմից սահմանված օգնության կրճատմանը և առևտրի սահմանափակումներին:
Կիրակնօրյա հանրահավաքն ուղեկցվել է նոր ռազմական ռեժիմին աջակցող երաժիշտների ելույթներով, AFP-ին հայտնել են լրագրողները:
Հանրահավաքը տեղի ունեցել մեկ օր այն բանից հետո, երբ Նիամեյի նոր կառավարիչ, գեներալ Աբդուրահման Տիանին նախազգուշացրեց, որ օտարերկրյա ռազմական ներխուժումը Նիգեր «այգում զբոսանք» չի լինելու:
Շաբաթ ուշ երեկոյան հեռուստաուղերձում Տիանին նաև ասել է, որ չի ցանկանում «բռնագրավել» իշխանությունը և խոստացել է երեք տարվա ընթացքում վերադառնալ քաղաքացիական կառավարման:
Նիգերի նոր ղեկավարները մեղադրել են Ֆրանսիային՝ Բազումի մերձավոր դաշնակցին, ECOWAS-ի դիրքորոշման հետևում կանգնած լինելու մեջ, որը շաբաթ օրը դիվանագիտական լուծման հերթական փորձն արեց՝ Նիամեյ ուղարկելով Նիգերիայի նախկին առաջնորդ Աբդուլսալամի Աբուբաքարի գլխավորած պատվիրակությունը:
ECOWAS-ի աղբյուրը հաստատել է, որ պատվիրակությունը կիրակի օրը վերադարձել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա։




























