Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կարծում է, որ հոլիվուդյան աստղերը եւ այլ հայտնի մարդիկ, որոնք հրավիրվել են մասնակցելու Գռոզնիի օրվան նվիրված մասշտաբային տոնակատարություններին, որը համընկել է Ռամզան Քադիրովի ծննդյան օրվա հետ, պետք է հրաժարվեն ստացած գումարներից ու նվերներից:

«Երբ աստղերը գումար են ստանում նրա (Ռամզան Քադիրովի) երեկոյին մասնակցելու համար, դրանով գռեհկացնում են մարդու իրավունքների խախտումներին զոհ գնացած անթիվ մարդկանց տառապանքները»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Գռոզնիի օրվա տոնակատարությունների ժամանակ, երբ Քադիրովին հարցրել են, թե որտեղից է ֆինանսավորվում Չեչնիայի հանրապետությունը, նա պատասխանել է. «Ալլահն է տալիս»:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ Չեչնիայի նախարարություններից մեկի աշխատակիցը նշել էր, որ Գռոզնի այցելած աստղերին հոնարար է վճարվելու: Լրատվամիջոցների փոխանցմամբ, միայն Վանեսսա Մեյին, կես ժամանոց ելույթի համար խոստացել են 500 հազար դոլար, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գռոզնի այցելած աստղերի թվում են եղել օսկարակիր Հիլարի Սուոքը, Ժան Կլոդ-Վան Դամը եւ այլք: