Թուրքիան նախկինի նման կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին Բաքվում լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

«Մեր պաշտպանական ոլորտների կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված «Ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագիրը կխրախուսի կապերի հետագա զարգացումը: Այցի ընթացքում կքննարկվեն պաշտպանական արդյունաբերության եւ հեռանկարային նախագծերի ոլորտներում համագործակցության հարցեր», - Յըլմազի խոսքը մեջբերում է ադրբեջանական АПА գործակալությունը:

Հոկտեմբերի 15-ին ավարտվող այցի ընթացքում Թուրքիայի ռազմական պատվիրակությունը կլինի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ռազմական ձեռնարկություններում: Տեղի կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ: