Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդին դեռեւս մի քանի տարի առաջ դարձել է հեռուստաէկրանի աստղ:
Նախքան Դմիտրի Մեդվեդեւի նախագահ դառնալը Իլիա Մեդվեդեւը հասցրել է նկարահանվել մանկական «Երալաշ» հումորային հեռուստահանդեսում: «Комсомольская правда»-ն գրում է, որ քասթինգը Իլիան անցել է առանց հոր աջակցության:
Նա երկու գլխավոր դեր է խաղացել 2007-ին եւ 2008-ին:

























