Ստամբուլի թատրոնը նոր շրջանում կբեմադրի Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» վերտառությամբ ստեղծագործությունը. առաջին անգամ հայկական պիեսը կբեմադրվի թուրքական բեմում: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:

«Հայերը թուրքական թատրոնի հիմքն են: Այդ ոլորտում հայտնված արտիստները հանդիսանում են այս հողի ԴՆԹ-ները: Մենք պետք է ամրագրենք մեր անցյալը, եթե ցանկանում ենք մոդեռնիզացվել: Ցավոք, մենք հասարակություն ենք առանց հիշողության»,-ասել է Այշենիլ Շամլըօղլուն` Ստամբուլի մունիցիպալ թատրոնի գլխավոր գեղարվեստական ղեկավարը:

Նրա խոսքով, թատրոնը շատ ուրախ կլիներ բեմադրել այդ ներկայացումը Հայաստանում` իր խմբի հետ միասին:

«Մենք մարգինալացնում ենք մեր ժողովրդին: Մենք գաղափարական պատճառներով մերժում ենք այն մարդկանց, ովքեր հազարամյակներ շարունակ ապրել են այս հողի վրա: Մենք չենք կարող թուրքական թատրոնից արմատախիլ անել հայ արտիստներին»,-նշել է Անգին Ալղանը, ով բեմադրել է Պարոնյանի ստեղծագործության վրա հիմնված ներկայացումը:

Ալղանը Պարոնյանի անվան հետ առնչվել է «Մեմեսիս» թատերական ամսագրում, այնուհետեւ ինտերնետի միջոցով ծանոթացել է նրա ստեղծագործություններին:

«Դա շատ կարեւոր եւ ունիկալ ստեղծագործություն է գրականության մեջ եւ թատերական աշխարհում, չնայած գրվել է 1960 թվին»,-ասել է Ալղանը:

«Մենք մեր ընհանուր կյանքը բաժանեցինք հարյուր տարի առաջ: Հենց այդ ընդհանուր անցյալը հանգեցրեց ներկային: Մենք սովորել ենք գլուխներս խրել ավազի մեջ, սակայն մենք չենք կարող այդպես շարունակել»,-ասել է Ալղանը: