Այսօր երեկոյան ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

««Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Երևանի համար կարևոր այս մեգանախագծի քննարկմանը՝ ժամը 20:00-ին, Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Խարբերդ ռեստորան)։

Մուտքն ազատ է», - գրել է նա՝ կից հրապարակելով նախագծի մասին պատմող տեսանյութ։