Հարավային Աֆրիկայի Բլումֆոնտեյն քաղաքում կայացած չեմպիոնական մենամարտից հետո մահացել է թեթեւ քաշային կարգի 22-ամյա բռնցքամարտիկ Անելե Մաքհվելով:

Դոկտոր Նտսելեյի հետ մենամարտի 9-րդ ռաունդից հետո Մաքհվելոն գանգատվել է ոտքի ցավից: Բռնցքամարտիկը հոսպիտալացվել է: Նրան վիրահատություն են արել, որից հետո Մաքհվելոն ընկել է կոմայի մեջ եւ մահացել է: Մահվան պատճառը եղել է տրոմբը, որը խցանել է գլխուղեղի արտերիան, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նախորդ տասը տարիներին Հարավային Աֆրիկայում մենամարտերի հետեւանքով մահացել է տասը բռնցքամարտիկ: