Եգիպտոսի զինդատախազը հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբում ղպտի քրիստոնյաների եւ զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումների հանգամանքները կհետաքննի զինդատախազությունը: Գործը վարում էր քաղաքացիական դատախազությունը, ինչը քննադատության էր ենթարկվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էր 36 մարդ, 300-ը վիրավորվել էին:



























