Թուրքիայի Ռիզե քաղաքում ապրող պետական ծառայող Ջ. Թ.-ն երեկոյան ուշ գինովցած տուն է գնալիս եղել, երբ բնական կարիքը հոգալու համար մոտեցել է նահանգապետարանի շենքին։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 54-ամյա պետական պաշտոնյա Ջ. Թ.-ն տուն գնալու ճանապարհին մոտեցել է նահանգապետարանի պատին եւ հոգացել բնական կարիքը։ Այդ ընթացքում մոտեցել է նահանգապետարանի անվտանգության աշխատակիցը եւ պահանջել հեռանալ, սակայն գինովցած Ջ. Թ.-ն սկսել է վիճել նրա հետ։ Անվտանգության աշխատակցի ահազանգի վրա դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը ապտակել է Ջ.Թ-ին, ով վայր է ընկել գետին։

Դեպքի հաջորդ օրը Ջ.Թ.-ն դիմել է ոստիկանություն՝ պահանջելով պատժել՝ իրեն ապտակած ոստիկանին։ «Անմիջապես իմ շուրջը 10 ոստիկան հայտնվեց։ Նրանցից մեկը ձեռքը պարզեց եւ ապտակեց ինձ։ Ես ընկա գետին, որից հետո ինձ թողեցին»,-ոստիկանությունում արտասվելով պատմել է Ջ.Թ.-ն։