Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։

Զոհերի թիվը հասել է 2,5 հազարի։

Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա՝ 10 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է առնվազն չորս հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդով։

Մուհամեդ VI թագավորը Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։