Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթայի շրջանում երթուղային նոր գծերի բացումը բացումը կատաղեցրել է երթուղայինների վարորդներին։
Ցուցարար վարորդներն ի նշան բողոքի Քահթայի քաղաքապետարանի մուտքի մոտ այրել են մի միկրոավտոբուս։ Կրակն անմիջապես տարածվել է քաղաքապետարանի շենքում։ Պանիկայի մեջ հայտնված քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են պատուհաններից իջնել ներքեւ։




























