Կիրակի օրը` հոկտեմբերի 16-ին Կանադայում Տորոնտոյի մարաթոնին կմասնակցի 100-ամյա վազորդը, ով մտադիր է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Ծագումով հնդկաստանցի, բրիտանական քաղաքացիությամբ Ֆուջա Սինգհն արդեն մասնակցել է յոթ մարաթոնի, իսկ 2003 թ-ին դարձել է ռեկորդակիր 90 -ից բարձր մարզիկների շրջանում` ավելի քան 42 կիլոմետրը հաղթահարելով 5 ժամ 40 րոպեում, հաղորդում է korrespondent.net-ը:
Այդ պահից ի վեր նրան չի հաջողվել հաղթահարել մարաթոնյան հեռավորությունը, սակայն այս անգամ նա վճռական է հասնել մինչեւ վերջ:
Տաքանալու համար նա վազել է 5 կմ եւ վստահ է, որ կարող է դառնալ աշխարհում առաջին մարդը, ով մարաթոնյան տարածությունը կհաղթահարի 100 տարեկանում:



























