Իսլամական «Ալ-Շաբաբ» խումբը օգնություն է ցույց տվել սոված սոմալեցիներին` պնդելով, որ սնունդը ուղարկվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից, հաղորդել է BBC-ին:

Ամերիկացին, որը ենթադրաբար ներկայացնում է «Ալ-Քաիդա» խումբը, ամբոխին օգնություն է բաժանել փախստականների ճամբարում, իսկ Մոգադիշոյից 30 մղոն հեռավորությամբ` սնունդ, գլխաշոր եւ Ղուրանի օրինակներ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Սոմալիում սովամահ են լինում առնվազն 750 հազար մարդ: