«Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախարարները փարիզում հոկտեմբերի 15-ին շարունակել են նախօրեին մեկնարկած խորհրդակցությունները` եվրոյի գոտում պարտային ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցների առջեւ ծառացած գլխավոր հարցերից մեկը կայանում է նրանում, արդյոք Արժույթի միջազգային հիմնադրամը կավելացնի իր ռեզերվների չափսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ակնկալվում է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան ճգնաժամի հաղթահարման նոր ծրագիր կառաջարկեն, որը քննարկվելու է Եվրամիության գագաթաժողովում մեկ շաբաթ անց:




























