Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան ում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու  Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

«Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի»,-ասված է հաղորդագրությունում: