Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունն ու խորհուրդը կապված որոշ ապրանքատեսակների հարկերի բարձրացման հետ, Թուրքիայում շատերին է զարմացրել։

Թուրքական Bugun-ի փոխանցմամբ՝ Էրդողանն առաջարկել է թանկ ծխախոտ չգնելու համար, թողնել ծխելը, իսկ ալկոհոլ խմողներին առաջարկել քիչ խմել եւ դրանով լուծել գնի տարբերությունը։

«Իսկ Porsche վարել ցանկացողներն էլ թող Fiat վարեն, Volkswagen վարեն։ Ի՞նչ կլինի որ»,-հարցրել է Էրդողանը։