Թուրքիայի կառավարության նոր որոշմանը, որով նախատեսվում է Վրաստանի, Իրանի եւ Իրաքի հետ եւս 9 մոր մաքսակետեր բացել, անդրադարձել է Կարսի տեղական թերթերից՝ Serhatın Sesi-ի լրագրող Թաջեթին Դուրմուշը։
Թուրք լրագրողը նշում է, որ Թուրքիան նոր մաքսակետեր է բացում, սակայն Կարսի նահանգի եւ Հայաստանի միջեւ ընկած Աքյաքայի մաքսակետի բացման մասին խոսք չկա։ «Կարսեցիները անձան մտածում են։ Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ օրինակ։ Ղարաբաղի խնդրի պատճառով Թուրքիան եւ Ադրբեջանը փակ են պահում հայ-թուրքական սահմանը՝ պատժելով միայն Կարսին եւ կարսեցիներին։ Կարսում եւ հարեւան նահանգներում եկամտի միակ աղբյուրը հանդիսացող անասնապահությունը պետական սխալ քաղաքականության հետեւանքով անկում է ապրում։ Պետության կողմից կենդանի անասունների ներմուծման պատճառով ֆերմերները չեն կարողանում վաճառել իրենց անասուններին եւ սկսել են պարտքերի մեջ թաղվել»,-նշում է հոդվածագիրը՝ պնդելով, որ Կարսի ժողովրդին միավորում է՝ Հայաստանի հետ սահմանի վայրկյան առաջ բացելը։
Թուրք լրագրողը նշել է, թե թուրք-հայկական սահմանը միայն կասեցիների համար է փակ, քանի որ հայաստանցիները կարողանում են Սեւծովյան շրջանով եւ օդային ճանապարհով Թուրքիայի հետ առեւտուր անել։ «Փակ սահմանը ստիպում է, որ կարսեցիները ապրեն աղքատության մեջ։ Կարսում նույնիսկ վախենում են խոսել հայ-թուրքական սահմանի բացումից»,-գրել է Թաջեթին Դուրմուշը։




























