Ստամբուլի բազմահարկ բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արեւմտյան մասում գտնվող Շիրինեւլեր շրջանում։

Ըստ նախնական տվյալների՝ գազի պայթյունը տեղի  է ունեցել վերջին՝ 5-րդ հարկում։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս երկուսը վիրավոր է։

Հրդեհը մեկուսացվել է։