Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում անցած գիշեր   4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտին հղումով։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 03:30-ին։ Օջախը գտնվել է Տուուրա-Սուու գյուղից 12 կմ հարավարևելք, Քաջի-Սայից 13 կմ հարավարևմուտք և Բոկոնբաևոյից 15 կիլոմետր հարավարևելք:

Քաջի-Սայում, Բոկոնբաևոյում և Տուուրա-Սուում ցնցումներ են զգացվել 4 բալ ուժգնությամբ, Տոն, Տեմիր-Կանատ, Էշպերովո, Տորտ-Կուլ բնակավայրերում՝ 3,5 բալ, Տամգա գյուղում՝ 3 բալ։