Ինը ամիսների ընթացքում 2009 թվականի Ադրբեջանի պետական արժեթղթերի շուկան 54,3 տոկոս անկում է արձանագրել, կազմելով 2,65 մլն մանաթ։ Ադրբեջանի արժեթղթերի պետական կոմիտեի տվյալներով՝ 2008 թվականի նույն ժամանակամիջոցում այն կազմում էր 5,81 մլն մանաթ։

Հաշվետվության ընթացքում, 2008 թվականի ինը ամիսների 1725 գործարքների համեմատ 2009-ի նույն ժամանակամիջոցում պետական արժեթղթերով 812 գործարք է կնքվել։ Շուկայի ճնշող մեծամասնությունը նախկինի պես րեպո-գործողություններն են (2009 թ.-ին 1 811 711 մլն մանաթի 600 գործարք՝ 2008 թվականի ինը ամիսների 3 949 640 մանաթի 1270 գործարքի փոխարեն)։