Մեքսիկայում ուրբաթ ուշ երեկոյան երկրաշարժի նախազգուշացում է հնչել, և թույլ ստորգետնյա ցնցումներ են զգացվել մայրաքաղաքի որոշ հատվածներում, Reuters-ին հայտնել են ականատեսները, սակայն ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Մեքսիկայի սեյսմոլոգիական ծառայության նախնական գնահատմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի հարավում գտնվող Մատիաս Ռոմերո քաղաքի մոտակայքում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ մագնիտուդն ավելի ցածր է եղել՝ 5,9, բայց մոտավորապես նույն վայրում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 108 կմ խորության վրա։