Վերջին տվյալներով՝ Աֆղանստանում հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է 500 մարդ, կիրակի հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Էրֆանուլլա Շարաֆզոյը։

Բազմաթիվ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել շաբաթ օրը Հերաթ քաղաքից 35 կմ հյուսիսարևմուտք, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

«Ավելի քան 200 զոհված  տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ, - Reuters-ին ասել է առողջապահության վարչության ներկայացուցիչը:- Նրանց մեծ մասը կանայք ու երեխաներ են, 510-ը վիրավորվել են։ Այս թվերը կարող են փոխվել»: