Զարգացման եվրասիական բանկը մինչեւ ընթացիկ տարեվերջ կանխատեսում է գնաճի արագացում Հայաստանում, բայց այն ցածր կմնա ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4±1,5%)։ Այս մասին նշվել է ԶԵԱԲ վերլուծաբանների մակրովերլուծությունում։
«Գների աճը Հայաստանում սեպտեմբերին կազմել է տարեկան 0,1 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 0,2 տոկոս իջեցումից հետո։ Արագացումը կապված է գների տեմպերի նվազման հետ պարենային եւ ներմուծվող վառելիքի հատվածում։
Կարեւոր գործոններ են դարձել արտաքին գնային ճնշման թուլացումը եւ կոշտ դրամավարկային պայմանները։ Մինչեւ ընթացիկ տարեվերջ սպասում ենք գնաճի արագացում, բայց այն կմնա ցածր ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4±1,5%)»,- նշվել է վերլուծությունում։





























