Աֆղանստանի արևմուտքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 272 հազար մարդ բնակչությամբ Հերաթ քաղաքից 40 կմ հյուսիս։ Էպիկենտրոնն ընկել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։