Սեպտեմբերի 20-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Կարեն Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունը դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Անհավատալի լուր  

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց քննիչի ներկայացրած տնային կալանքը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունը:

Պաշտպանյալս, Կարեն Կարապետյանը, ում մեղադրում են սպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ՝ ազատ է»,- գրել է նա։