Դատախազները խորհուրդ են տալիս բանտարկել Միչիգանի նահանգապետի նախկին հանրապետական թեկնածուին, որը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններում փոքր դերակատարություն ունենալու մեջ, հայտնում է Associated Press-ը։
Դատախազները, վկայակոչելով Քելլիի զղջման բացակայությունը, դատավորին կոչ են անում երեք ամսով ազատազրկել նրան, երբ նա հոկտեմբերի 17-ին վերադառնա Վաշինգտոնի դատարան, հաղորդում է Detroit News-ը:
«Երկու տարի շարունակ Քելին հայտարարություններ էր հրապարակում Facebook-ում և սոցիալական ցանցերի այլ հարթակներում՝ ծաղրելով անկարգությունները՝ հերքելով, որ որևէ բռնություն է տեղի ունեցել և պնդելով, որ ինքը ոչ մի ապօրինություն չի գործել»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Քելլին հուլիսին իրեն մեղավոր է ճանաչել արգելված տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով:
Քելլին ասել է, որ ինքը «բողոքում էր կառավարության դեմ», քանի որ իրեն դուր չէին եկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։
Պաշտպանության փաստաբան Գերի Սփրինգսթեդն ասել է, որ պայմանական ժամկետը, այլ ոչ թե ազատազրկումն է համապատասխան պատիժը։





























