Սլովակիայի դատարանը չորեքշաբթի օրը երկրի նախկին նախագահ Անդրեյ Կիսկային մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ և դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման, հայտնում է Associated Press-ը։

Պոպրադի շրջանային դատարանը նրան տուգանել է 15 հազար եվրոյի չափով։

Դատավճիռը վերջնական չէ, և նրա փաստաբանական թիմն ասել է, որ մտադիր է բողոքարկել: 60-ամյա Կիսկան իրեն մեղավոր չի ճանաչել:

Այս գործը սկսվել է 2014 թվականից, երբ Կիսկան առաջադրվում էր նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ նա բարերար դարձած հաջողակ գործարար էր:

Դատարանի կարծիքով, Կիսկան իր ընտանեկան KTAG ընկերության հաշվապահական գրքերում ապօրինաբար ներառել է նախագահական քարոզարշավից ստացված հարկային եկամուտները։

KTAG-ը Կիսկիի գործընկեր Էդուարդ Կուչկովսկու միջոցով այնուհետև ներկայացրել է ավելի քան 155,000 եվրոյի հարկային հայտարարագիր: Կուչկովսկին նույնպես ստացել է երկու տարվա պայմանական ազատազրկում և 10 հազար եվրո տուգանք։