Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել: Հայտնում  է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է , որ բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա Բ.-ին և 10-ամյա Անահիտ Գ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ավտովթարը տեղի է ունեցել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝՝ Բաբաջանյան փողոցում, իրար են բախվել երկու մեքենաներ, որոնցից մեկը հայտնվել էր բաժանարար գոտում՝ կանաչ զանգվածի վրա։