Աֆղանստանի հյուսիսում գտնվող շիա մզկիթում ուրբաթ օրը մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն յոթ հավատացյալ, հայտնում է Reuters-ը:

 Յոթ մարդ զոհվել է աղոթքի ժամանակ, 15-ը՝ վիրավորվել Բաղլանի Պուլ-է-Խումրի քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Բոլոր զոհերը շիաներ են։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) զինյալ խմբավորումը։

Աֆղանստանի թալիբների վարչակազմը բախվել  է «Իսլամական պետության» զինյալների ապստամբությանը, որոնք վերջին ամիսներին հայտարարել  են խաղաղ բնակիչների, օտարերկրացիների և թալիբների անվտանգության ուժերի վրա  մահաբեր հարձակումների շարքի մասին:

Իսլամիստ զինյալները սուննի են և շիաներին հերետիկոս են համարում: