Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը երեքշաբթի օրը կհայտարարեն համաձայնության մասին, որը կթեթևացնի Կարակասի նավթարդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ միաժամանակ բացելով 2024 թվականին Վենեսուելայում նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հաղորդում է Washington Post-ը։

Պատժամիջոցների վերացման մասին կհայտարարվի այն բանից հետո, երբ Վենեսուելան  Բարբադոսում կայանալիք հանդիպմանը կստորագրի ընտրություններ անցկացնելու պարտավորությունները, գրում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Վենեսուելայի և ԱՄՆ-ի բանագնացները բազմիցս հանդիպել են անցյալ տարվանից ի վեր՝ Վենեսուելայի երկարատև քաղաքական և տնտեսական ճգնաժամի կարգավորմանն ուղղված նոր ջանքերի շրջանակներում, ներառյալ նախագահական ընտրությունների քննարկումները, որոնց վերջին առաջընթացը մատնանշում է նավթային պատժամիջոցներից ազատվելու մասին, Reuters-ին հայտնել են հինգ աղբյուրներ: