Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
«ԵՄ-ն շարունակում է մեծացնել Պաղեստինի ժողովրդին իր շտապ օգնությունը։
Ներկայումս մենք սկսում ենք «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողությունը, որը բաղկացած է մի քանի թռիչքներից դեպի Եգիպտոս:
Այն Գազայում աշխատող մարդասիրական կազմակերպություններին կենսական անհրաժեշտության պարագաներ կմատակարարի», - ասվում է X միկրոբլոգում Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:





























