Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացման հետկանչի մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը Պետդումա էր մտցվել հոկտեմբերի 13-ին։ Նրա համահեղինակներն են խորհրդարանի պալատի գրեթե բոլոր պատգամավորները։ Օրինագծով փոխվում է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացման մասին» օրենքի 1-ին հոդվածը, որը պարունակում է դրույթ պայմանագրի վավերացման մասին՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության անունից Նյու Յորքում 1996թ. սեպտեմբերի 24-ին։ Փոխվում է նաեւ դաշնային օրենքի անվանումը՝ «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի» օրենք։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 412 պատգամավոր, ձեռնպահ եւ դեմ չի եղել։ Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր Թելեգրամ-ալիքում նշել էր, որ պայմանագրի վավերացումը հետ է կանչվում ի շահ Ռուսաստանի անվտանգության ապահովման։





























