Ֆինն քննիչները, ովքեր ուսումնասիրում են ֆիննա-էստոնական գազատարի վնասը, երեքշաբթի օրը հայտնել են, որ ստուգում են մի քանի նավ, այդ թվում՝ մեկ չինական և մեկ ռուսական, որոնք այդ պահին գտնվում էին Ֆիննական ծոցում, հաղորդում է Reuters-ը:
«Հետաքննությունները կենտրոնացել են մի քանի նավերի վրա, ինչպիսիք են Newnew Polarbear-ը և Севморпуть-ը, ինչպես նաև այլ նավերի վրա, որոնք, ըստ տեղեկությունների, գտնվել են տարածքում վնասման պահին», - ասվում է Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոյի հայտարարության մեջ:





























