Citroën C3 Aircross-ը դառնալու է յոթ տեղանոց էլեկտրական ամենագնաց՝ մտնելով իր երկրորդ սերունդը, գրում է Autocar-ը։

Բրենդի գլխավոր տնօրեն Թիերի Կոսկասը ցուցադրել է նոր մոդելի նախնական պատկերները։ Կոսկասը հաստատել է, որ նոր C3 Aircross-ը կմնա B սեգմենտի ամենագնաց:

Ակնկալվում է, որ նոր C3 Aircross-ը կունենա մի շարք էլեկտրական ուժային համակարգեր և ներքին այրման շարժիչներ:

Արտաքինից նոր C3 Aircross-ն ավելի համարձակ առաջարկ կլինի, քան նախորդ մեքենան՝ փափուկ կորերը փոխարինելով ավելի քառակուսի և կտրուկ ուրվագծերով:

Ակնկալվում է, որ այն կլինի շուկայում ամենաէժան յոթ տեղանոց մեքենաներից մեկը: