Աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմի կարողությունը վերջին ութ ամիսներին պակասել է 10,7 միլիարդ դոլարով, հաղորդում  է Forbes-ը: Սլիմին գրեթե հասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը նույն ժամանակահատվածում ավելացել է 4 միլիարդ դոլարով եւ հոկտեմբերին կազմել է 60 միլիարդ դոլար:

Փետրվարին Սլիմի մեդիակայսրությունը գնահատվում էր 74 միլիարդ դոլար, ինչը մասնավոր անձի կարողության համաշխարհային ռեկորդ էր: Սլիմը 7,5 միլիարդ դոլար կորցրել է իր հիմնական ընկերության` Amеrica Mоvil-ի բաժնետոմսերի գնի 17 տոկոս անկման պատճառով: Բացի այդ, Սլիմի կարողությանը վնասել է մեքսիկական պեսոյի 10 տոկոս արժեզրկումը դոլարի նկատմամբ: